26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սրտի բնածին լուրջ արատ ունի եւ կյանքը վտանգված է․ «Եվրատեսիլ 2017»-ի հաղթողի համար երգելը լուրջ փորձություն է /ֆոտո, տեսանյութ/

Նրա շնորհիվ «Եվրատեսիլ» մրցույթը մյուս տարի կանցկացվի Պորտուգալիայում։ Նա այս տարի այս հեղինակավոր մրցույթը նոր հարթակ բարձրացրեց՝ ապացուցելով, որ եվրոպացիներին դուր գալու համար պետք չէ տարօրինակ տեսք ունենալ, շոուներ սարքել կամ մերկանալ։ Բավական է լավ ու իմաստալից երգ երգել։ 

Сальвадор Собраль из Португалии - победитель "Евровидения"-2017

Պորտուգալիայի ներկայացուցիչ 27-ամյա Սալվադոր Սոբրալը նախօրեին ճանաչվեց «Եվրատեսիլ 2017» մրցույթի հաղթողը։ Նա առավելագույն միավորներ ստացավ թե պրոֆեսիոնալ ժյուրիի, թե երկրպագուների քվեարկությունների արդյունքներով։

С первых минут голосования Португалия вырвалась вперед Фото: REUTERS

Սալվադորի հետ կապված հետաքրքրական տեղեկություններ կան։ Նա ծնվել է Լիսաբոնում, 2009-ին մասնակցել երկրի «Աստղերի ֆաբրիկա»-ում, լրջորեն զբաղվել է երաժշտությամբ։ 

 
Սակայն ցավոք երգչի առողջական վիճակը լավ չէ։ Նա սրտի լրջագույն արատ ունի, նրան վիրահատություն է անհրաժեշտ։ Արտասահմանյան լրատվամիջոցներն անգամ նշում են, որ երգչին սրտի փոխպատվաստում է անհրաժեշտ՝ նրա կյանքը վտանգված է։ 
 
Նրա համար մրցույթի ժամանակ մի շարք բացառություններ արեցին՝ Սալվադորը չի մասնակցել փորձերին, նրա երգի ժամանակ հատուկ լույսեր չեն միացրել, որոնք ծակում են աչքերը։ 
 
Երգչից մեծագույն ջանքեր է պահանջվել՝ բեմում ելույթ ունենալու համար։ 
После оглашения результатов Сальвадор поднялся на сцену и исполнил песню вместе со своей сестрой Луизой Фото: REUTERS

Երգիչը հաղթելուց հետո կրկին բեմ դուրս եկավ եւ երգեց քրոջ՝ Լուիզայի հետ, ով երգի հեղինակն էր։

 
Նշենք նաեւ, որ Պորտուգալիան առաջին անգամ է հաղթում այս մրցույթում։ Լավագույն արդյունքը, որ նրանք գրանցել ն, 1996-ին զբաղեցրած 6-րդ հորիզոնականն է։

46_main6a02eab946bb93097d0d3831d9b9830d

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ