Աղջիկը վաճառել է տունը, որպեսզի հարսանիքից առաջ պլաստիկ վիրահատություն անի /ֆոտո/
Անգլուհի Ցիա Պալլենը որոշել է ազատվել ավելորդ քաշից շատ կարճ ժամանակահատվածում: 34-ամյա հարսնացուն դիմել է պլաստիկ վիրահատության, որպեսզի հարսանիքին իրեն ավելի վստահ զգա: Նախքան հարսանիքը աղջիկը կշռել է 113 կիլոգրամ:
Մեծագույն խնդիրը, սակայն, այն է եղել, որ Ցիան գումար չի ունեցել վիրահատության համար: Այդ ժամանակ նա որոշել է վաճառել իր տունը եւ փեսացուի հետ տեղափոխվել այլ քաղաք:
Երկու տարում նա մի շարք վիրահատություններ է արել, սակայն հիմա իրեն կատարյալ երջանիկ է զգում, քանի որ այնպիսի արտաքին ունի, որի մասին միշտ երազել է: