27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

21-րդ դարում պարբերաբար կրկնվող բախումներն անթույլատրելի են․ ՌԴ դեսպանը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը անդրադարձել է ԼՂ հիմնահարցին։ Նա նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար կրկնվող բախումները 21-րդ դարում անընդունելի են։

«Մենք տեսնում ենք, որ պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում, բախումներ, մարդիկ են զոհվում: 21-րդ դարում դա անթույլատրելի է: Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում (2016թ. մայիսի 16) և Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20),  պետք է որքան հնարավոր է շուտ կյանքի կոչվեն»,- ասել է նա:

Դեսպանը, խոսելով ՀԱՊԿ նշանակությունից, նշել է, որ այն նախ ոչ թե ռազմական, այլ ռազմաքաղաքական կազմակերպություն է, որի գլխավոր խնդիրն իր կազմում ներառված պետությունների ինքնիշխանությունը պահպանելն է:

«ՀԱՊԿ-ը բազմաթիվ ուղղություններով է աշխատում, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրանյութերի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքար»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ