25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

72,3%-ը` Տարոն Մարգարյանին, 15,5%-ը՝ Նիկոլ Փաշինյանին, 4,7 %-ը` Զարուհի Փոստանջյանին

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ն անցկացրել է հարցումներ 1074 քաղաքացու շրջանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցումների արդյունքները: Հարցվածների 72,3%-ն ասել է, որ ընտրելու է Տարոն Մարգարյանին, 15,5%-ը՝ Նիկոլ Փաշինյանին և 4,7 %-ը Զարուհի Փոստանջյանին:

Հարցվածների 56,1%-ը հանդիպել է քաղաքական ուժերի քարոզարշավին, որոնցից 73,8%՝ ՀՀԿ, 46,3%-ը՝ «Ելք» դաշինքի, 32,5%-ը` «Երկիր Ծիրանի»:

Հարց է եղել, թե ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրերին արդյոք ծանոթացել են, ինչին քաղաքացիների 42,8%-ն է պատասխանել, որ ծանոթացել է, որոնցից ՀՀԿ՝ 78,5%-ը, «Ելք» դաշինք՝ 47,4%-ը և «Երկիր Ծիրանի» 36,5%-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ