25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը կոալիցիոն հուշագիր ստորագրեցին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը քիչ առաջ կոալիցիոն հուշագիր ստորագրեցին: Այս մասին ստորագրումից հետո տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս անվանումը բխում է մեր Սահմանադրությունից և Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքից»,-ասաց ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: 

ՀՀԿ-ի կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: «Երեք հիմնարար արժեքներ են դրաված մեր հուշագրի հիմքում: Դրանք մեր սահմանների անվտանգությնուն են, Արցախի անվտանգությունը, տնտեսությունն ու տնեսության կարգաբերումն ու զարգացումը և  երկրում որակական արմատական փոփոխությմուներ անելու վճռականությունը»,- ընդգծեց նա:

Արմեն Աշոտյանն ասաց, որ հուշագրի ստորագրման համար հիմք են հանդիսացել սահմանադրական փոփոխությունները, նախորդ կնքած կոալիցիոն հուշագիրը, 2 կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ինչպես նաև ԱԺ ընտրությունների արդյունքները:

«Կոալիցիայի հիմնական գործունեության ուղղություներն են լինելու մարդը, հասարակությունը և պետությունը: Մենք ունենք բազմաթիվ արժեհամակարգային ընդհանրություններ ՀՅԴ մեր կոալիցիոն գործընկերների հետ, ինչից ելնելով հիմա խարխսվել է այն տեքստը, որը գալիք 5 տարիների համար հիմք է լինելու երկու ազգային կուսակցությոնների համագործակցության համար: Հիմք, որի վրա կառուցվել է նոր Սահմանադրությունը»,- հայտարարեց Աշոտյանը:

Աղվան Վարդանյանը հավելեց, որ այս համաձայանգիրը ըդնգրկելու է 6-րդ գումարման ԱԺ ամբողջ գործընթացը մինչև 2022 թվականը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ