14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը վիրահատվել է

Ինչպես հայտնել ենք, Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախաադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: 

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրել է. «Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «ՇԱՆԹ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը:

Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ