Որերորդ հանդիպման ժամանակ է կարելի սեքսով զբաղվել /16+/
Ֆեմինիստուհիների մեծագույն ձեռքբերումը եղել է սեքսն ամուսնությունից առաջ: Չէ որ հակառակ դեպքում լուրջ վտանգ կա սխալվելու` զուգընկերը կարող է չբավարարել անկողնում, զույգերը կարող են տարբեր սեռական ցանկություններ ունենալ եւ ի վերջո վատագույն դեպքում տղամարդը կարող է իմպոտենտ լինել:
Սակայն միեւնույն ժամանակ չի կարելի հենց առաջին հանդիպումից նետվել տղամարդու գիրկն ու նրա հետ անկողին մտնել, անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը: Բավական դժվար է հասկանալ` երբ է եկել ժամանակը զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու:
Մի քանի կետ, որոնք ցույց են տալիս, որ սեքսի ժամանակն եկել է:
- Տղամարդը քեզ տեսել է առանց make up-ի, նիհարեցնող գոտիների, սակայն չի փախել, այլ ընդհակառակը`համբուրել է` կարծես ոչինչ չի նկատում: Երբ տղամարդը ներքին գեղեցկությունն է սկսում տեսնել, սեքսը ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները:
- Դուք նրա հետագա պլաններում տեղ ունեք: Իհարկե, կարիք չկա հավատալ կեղծ խոստումների, իբր դուք միասին Վենետիկում կընթրեք, եւ նա ձեզ այդ ժամանակ ամուսնության առաջարկ կանի: Բայց եթե նա պատրաստվում է ձեզ հետ միասին շանը տանել զբոսանքի, ծանոթանում է ձեր տատիկի հետ, ուրեմն նա ձերն է, կարող եք հանգիստ սեքսով զբաղվել նրա հետ:
- Դուք նրան անվերապահորեն վստահում եք, նույնիսկ չեք ամաչում սեքսի մասին խոսել: Ուրեմն` ժամանակն է:
- Նա դարձել է ձեր էրոտիկ ֆանտազիաների գլխավոր հերոսը, միայն նրա մասին մտածելիս դուք գրգռվում եք: Այս դեպքում կարող է դուք հետագայում միասին չլինեք, սակայն նման կիրքն անպայման բավարարել է պետք: