24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

14-ամյա Նարեկը սուր լեյկոզով է տառապում, նրան անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, հայրը մահացած է և տղան գտնվում է իր պապի՝ Ժոռա Մարտոյանի խնամակալության տակ։ Սովորում է 9-րդ դասարանում։

2016 թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել,պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (B common տարբերակ) հիվանդությամբ։

Իմանալով հիվանդության մասին պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ մինչև հիմա բուժվում է և գտնվում է բժիշկների հսկողության տակ:Բուժումը բաղկացած է մի քանի փուլերից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ։

Քանի որ երեխայի լյարդը մեծացել է, երկրորդ փուլին դեռ անցնել չեն կարող։ Երեխայի լյարդը նորմայի բերելու համար արվում են լրացուցիչ բուժումներ։ Երեխայի մոտ կա ախորժակի կորուստ և չունի սնվելու ցանկություն,անհրաժեշտ գումարը չունենալու պատճառով էլ չեն կարողանում անհրաժեշտ դեղերը գնե, պապիկն արել և անում է ամեն բան թոռնիկի կյանքը փրկելու համար: Սիրելի հայրենակիցներ, եկեք օգնենք Նարեկին ապրել:

Արարատբանկում  Նարեկի պապաիկի՝ ժոռա Մարտոյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

ՀՀ դրամ` 15100118483900200

ԱՄՆ դոլար` 15100118483900101

ԵՎՐՈ`  15100118483900149

ՌԴ ռուբլի` 15100118483900158

SWIFT: ARMCAM22

Ժոռա Մարդոյանի հեռախոսահամարն է՝ +37494 51-25-45:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ