14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հակառակորդը գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի ավտոմեքենան. օպերատորը վիրավորվել է

Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախաադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:
Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին «Շանթ» հեռուստաընկերությունից:

Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան, ինչի արդյունքում վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Մեր հարցին՝ այժմ ո՞ր բժշկական կենտրոնում է գտնվում  Դավիթ Աթոյանը և ի՞նչ վիճակում է, «Շանթ» հեռուստաընկերության  աշխատակիցը նշեց՝ դեռևս  հստակ չի կարող ասել, ինֆորմացիան պետք է  հստակեցվի, ապա ավելացրեց, որ դեպքի մասին բոլոր մարամասների մասին   կհայտնեն ժամը 15-ի «Հորիզոն» լրատվականի թողարկման ընթացքում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ