06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է Աստված մարդուց ակնկալում

Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի:

Մատթեոս 12:7

Զոհերից ու ձևապաշտությունից առավել Աստված ակնակալում է մեր բարի գործերը։ Իրական աստվածպաշտությունը ունի մեկ օրենք՝ արձագանքել մարդկային կարիքին, սիրով ու ողորմածությամբ ապրել կյանքը։

Ողորմությունը բարիք գործելու, մարդկանց չդատելու, ներել կարողանալու, մարդկային ցավը հասկանալու և կիսելու, սիրո և բարության պակասը լրացնելու պատրաստակամությունն է:
Բավական է հիշել մեր ծնողներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր մեր բարօրության համար ոչինչ չեն խնայել, և միանգամից հաստատվում է այն կարծիքը, որ մենք պարտավորվածություն ունենք ողորմած լինելու:

Ամենից առավել պարտական ենք Աստծուն, որովհետև այն ինչ ունենք, Նրա ստեղծածն է:

Գուցե մեզնից շատերը գիտեն՝ ինչպես վերադարձնել ծնողի, բնության, մարդկանց հանդեպ ունեցած պարտքը, սակայն ինչպե՞ս վերադարձնել Աստծո «պարտքը»:

Քրիստոս մեզ սովորեցնում է, որ Աստված մարդուց զոհեր չի պահանջում, Նա ակնկալում է մեր ողորմած և գթառատ սիրտը: Սա միակ ճանապարհն է Աստծո «պարտքը» վերադարձնելու համար:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ