Հնգյակի մոտ առաջացող խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանիհետ այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունք, ծանոթացելառողջական խնդիրներ ունեցող նորածինների վիճակին, տոնական օրերին նրանց բուժմանև հսկողությանկազմակերպմանը։
Հերթապահ նեոնատոլոգը ներկայացրել է, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից իրենց բաժանմունքում գտնվող աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Փոքրիկըծնվելուց հինգ ժամ անց սկսել է շնչելառանց արհեստական շնչառական սարքի, նրան միացված է CPAP համակարգ։
Կայուն ծանր է գնահատվում նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ինորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակի վիճակը։ Ցավոք, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի մեկնաբանությամբ այս նորածինների մոտ առկա խնդիրները պայմանավորված են խորը անհասությամբ և հետևանք եննրանց օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացման։
Լևոն Ալթունյանը բուժաշխատողներին հաղորդել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել առաջացած խնդիրների դեպքում։