09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Զարուհու պահվածքը, վստահ եմ, որ իր համար էլ ընդունելի չէր»

«Հանրապետականը այլ կուսակցությունների ներսում մատ երբեք չի խառնել և չի խառնելու»,-այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 

Անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհու Փոստանջյանի քարոզարշավին և Ավանում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի տան մոտ գնալուն` Արմեն Աշոտյանն ասաց. «Որպես հայ մարդ՝ ինձ համար ընդունելի չէր Զարուհու պահվածքը, վստահ եմ, որ իր համար էլ ընդունելի չէր, որովհետև իր կեցվածքը, իր խոսքը, իր աչքերը,  երբ նա հայտնվեց Մարգարյանների ընտանիքի տան դռան առջևը, հուշում էր, որ դա իր սրտով էլ չէր:

Ես խնդրում եմ, որ նման քաղաքական մշակույթի տարրեր Հայաստան չներմուծենք, քանի որ այնուհանդերձ ավանդական հասարակություն ենք, և գնալ օջախ, որտեղ կան երեխաներ, կին, մայր, փորձել քաղաքական հարթակ սարքել մարդու օջախի շեմը, կարծում եմ, անթույլատրելի է»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ