09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը քաղաքական և տեղեկատվական մեկուսացման քայլ է

Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակմանը, նշեց, որ Ադրբեջանը շարունակում է բավականին հաջող կերպով իրականացնել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը՝ տնտեսական, քաղաքական և տեղեկատվական առումով: 

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը համարենք քաղաքական և տեղեկատվական մեկուսացման քայլ: Իմ կարծիքով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հնարավորինս օբյեկտիվ տեսակետ էր հաղորդում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, հակամարտության գոտում: Հիմա դա փակվելու է, մենք կորցրեցինք մեր տեսակետը փոխանցելու հնարավորությունը»,-ասաց նա:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է այնպես աներ, որ սա տեղի չունենար։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ