Ցանկացել են գողություն կատարել ու սպանել են 77-ամյա պապիկին (ֆոտո)
Այսօր առավոտյան Գյումրու Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Ստեփան Մարկոսյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա միայնակ ապրող թոշակառու էր։ Ուներ տղա և աղջիկ, ովքեր բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ Ստեփան Մարկոսյանն էլ իր տան հարևանությամբ գտնվող ավտոտնակում սառնարաններ ու լվացքի մեքենա է վերանորոգել։ Հարուցվել է քրեական գործ։ Հավանական վարկածներից մեկն այն, որ ցանկացել են գողություն կատարել ու վնասել են 77-ամյա պապիկին։ Տեղում աշխատող դատախազության աշխատակիցները եւ ոստիկանները նշեցին, որ օգնության ձայներ չեն լսել։