14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

«Շատ շուտով ականատես կլինենք բուռն զարգացումների»

«Շատ շուտով ականատես կլինենք բուռն զարգացումների»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այս պահին «Կոնգրեսը» դեռ կոնկրետ ծրագիր չունի. «Բայց հաշվի առնելով, որ երկիրը ծանր վիճակում է, ու այն շարունակում է խորանալ, ներդրումներ չկան ու չեն լինի, ինչքան էլ որ խոսեն այդ մասին, դրանք բոլորը հեքիաթներ են, և շատ շուտով բոլորը դրանում կհամոզվեն, իսկ սա նշանակում է, որ օրակարգը մնում է նույնը՝ իշխանափոխություն, այս փթած համակարգի ապամոնտաժում, հարևանների հետ հարաբերությունների կարգավորում»,-նշեց նա:

Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ եթե իշխանափոխություն չլինի, մենք էլ չենք լինի, պետություն էլ չի լինի: «Կոնկրետ ի՞նչ ճանապարհով, ճանապարհներ մենք միշտ ասել ենք»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ