26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Թուրքիան նպատակ ունի հնարավորինս շուտ Ռուսաստանի հետ ազատ աևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրել: Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիյաթ Զեյբեքչին:

Անդրադառնալով մայիսի 3-ին Սոչիում տեղի ունեցած ռուս-թուրքական գագաթնաժողովին՝ Զեյբեքչին ասել է.

«Երկու երկրների միջև գրեթե բոլոր սահմանափակումներն արդեն վերացված են և մեր գործընկեության մեջ նոր փուլ է սկսվել:  Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրի ստորագրման գործընթացը կարագացնենք: Կզարգացնենք նաև Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունները»:

Զեյբեքչիի խոսքերով 2016թ. ծանր տարի էր Ռուսաստանի և Թուրքիայի համար: Մասնավորապես մի որոշ ժամանակով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի  քաղաքացիները զրկվել էին աշխատելու իրավունքից: Նա տեղեկացրել է, որ նախօրեին Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումից հետո այդ արգելքները վերացվել են:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ