14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Մեր հանրային գումարները վերածվում են տների, դղյակների»

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն, ինչպես հայտնել ենք, այսօր  նախընտրական քարոզարշավ էր իրականացնում  Ավան համայնքում:

«Մեր հանրային գումարները վերածվում են այսպիսի տների, դղյակների: Եկել ենք, որպեսզի այդ ոչ համարժեք եկամուտներով ձեռք բերված տունը ցույց տանք. համեմատեք իր ստացած աշխատավարձն ու տունը: Այն, ինչ նա հայտարարագրել է և աշխատավարձ է ստացել այս տարիների ընթացքում՝ անհամատեղելի են: Ափսոս, որ քաղաքապետը ոչ թե քաղաքի, այլ իր անձնական բարեկեցության մասին է մտածում:

Մենք քիչ այն կողմ տեսանք քանդած ճանապարհները: Բարձրաստիճան պաշտոնյա լինելու տասը տարի ժամանակահատվածում իմ տունը չի փոխվել, եթե քո երկրում կա շուրջ 35 տոկոս աղքատություն, դու այսպիսի տուն ունենալու իրավունք չունես»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ