27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ելքը» տրամաբանական դրայվի մեջ է

«Պարզ է, որ ընդդիմադիր հատվածում հանդես եկող 2 ուժերն ինչ-որն չափով իրար խանգարում են: Տեսնում ենք, որ քաշային կատեգորիաները մոտիկ չեն, ստարտային պայմաննեն էլ տարբեր էին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսելով Երևանի ավագանու ընտրություններից: Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի համար հաջողված ընտրությունների երկրորդ փուլն է, և գլխավոր խնդիրը, որ պիտի լուծեին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, լուծել են, ու նման կերպ «Ելքը» դարձել է  գլխավոր ընդդիմադիրը:

«Իրենք ընդդիմադիր հատվածում առաջինն են լինելու, «Երկիր Ծիրանին» շնորհանդեսային նպատակ ունի, ինչը, բնական է, ընտրություններն էլ լավ առիթ են, որ կուսակցությունը ներկայացվի առավել ևս, որ ցանկացած պարագայում ինչ տոկոս էլ վերցնի, ներկայացված է լինելու ավագանու կազմում ու կարող է որպես տրիբունա օգտագործել` իր մասին հիշեցնելու համար: Ինչ-որ չափով խանգարում են իրար, բայց չեմ կարծում, որ արդյունքները լուրջ են լինելու»,-հավելեց Վիգեն Հակոբյանը:

Վերջինս նշեց, որ ընդդիմադիր հատվածի թիվ մեկ խնդիրն այն է լինելու, որ քաղաքի ընտրություններն այդքան էլ հետաքրքիչ  չեն քաղաքի ընտրողների համար, և դրանից ելնելով իրենց ընտրողներին տանի ընտրության: «Իսկ ՀՀԿ-ն իր մեթոդներով բերելու է ընտրողին»,-ասաց նա:

«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանն էլ ասաց, որ հարմար առիթ է «Ելքի» համար, և նա քաղաքական հարթակից չի իջնում, ինչը ճիշտ քայլ է: «Նրանք տրամաբանական դրայվի մեջ են: Ես համաձայն եմ, որ «Երկիր Ծիրանին» էլ հարմար առիթից օգտվում է»: Սակայն Ազատ Արշակյանը կարծում է, որ Երևան քաղաքի հետ ոչ մի կուսակցության ծրագիրը կապ չունի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ