Ֆիլիպ Կիրկորովը 50-ամյակը նշելու համար 40 միլիոն ռուբլի է ծախսել /ֆոտո/
Օրերս ռուսական էստրադայի «արքա» Ֆիլիպ Կիրկորովը նշեց ծննդյան 50-ամյակը։ Երգիչը բավական ճոխ երեկույթ է կազմակերպել հոբելյանի առթիվ եւ ծախսել 40 միլիոն ռուբլի։
Նշվում է, որ միայն 5 միլիոն ռուբլի Կիրկորովը ծախսել է հրավիրատոմսերի վրա։ Յուրաքանչյուր հյուրին առանձին հրավիրատոմս է ուղարկվել՝ վիդեոհղումով, որտեղ անձամբ է պատմել, թե ինչպիսին պետք է լինի միջոցառումը։
20 միլիոն ռուբլի ծախսվել է ճոխ ու առատ սեղանի վրա։ Իսկ տոնական տորթը, որը նվեր էր, եղել է 3 մետր բարձրությամբ եւ 400 կգ քաշով։ Այն իր արտաքին շքեղությամբ ապշեցրել է հյուրերին։