Պայթյուն Թուրքիայի սահմանին. սահմանագծին տագնապ է հայտարարվել
Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց գտնվող սիրիական Ազազ շրջանում հզոր պայթյուն է որոտացել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Ազազի կենտրոնում ռումբերով բեռնավորված մեքենա է պայթեցվել: Հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 10 մարդ:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիական ազատ բանակ» անվանումով զինված ընդդիմադիր խմբավորման հսկողության տակ գտնվող շրջանում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները:
Պայթյունից հետո Թուրքիայի սահմանի նշյալ հատվածում տագնապ է հայտարարվել:
Ահաբեկչության հետևանքով վիրավորվածների մի մասը տեղափոխվել է Թուրքիայի Քիլիս քաղաքի պետական հիվանդանոց: