Met Gala 2017․ օրիգինալ եւ սարսափելի․ ինչ են հագնում աստղերը /ֆոտոշարք/
Նախօրեին երեկոյան Նյու-Յորքում տեղի ունեցավ Կոստյումի ինստիտուտի 71-րդ երեկոն, որի շրջանակներում մեծարում էին Comme des Garçons բրենդի ստեղծող Ռեյ Կավակուբոյին։ Երեկոյին բազմաթիվ հայտնի աստղեր էին մասնակցում, եւ ներկաների ու լրագրողների ողջ ուշադրությունը գրավել էր այն, թե ով ինչպիսի զգեստով է ներկայացել։ Ոմանք, օրինակ, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, աչքի էր ընկնում իր նրբաճաշակ զգեստով՝ Vivienne Westwood-ից։ Սեքսուալ ու գրավիչ զգեստով էր ներկայացել Բելլա Հադիդը, իսկ ահա Ռիհաննան մեղմ ասած՝ տարօրինակ զգեստ էր ընտրել։
Աստղային զգեստները՝ լուսանկարներով։