11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հորդորում է գլխավոր դատախազին

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրին: Նրա խոսքով,  ՀՅԴ-ի կողմից  դա կքննարկիվի եւ միայն  դրանից հետո կուսակցությունը կասի իր դիրքորոշումը:

Այնուամենայնիվ, պատգամավորի անձանական կարծիքով, այդ փաստաթուղթը  հստակ քաղաքական ենթատեքստ ունի.“Եթե միջնորդությունը բավարարվի, ապա ստացվում է, որ Հայաստանում կձևավորվի նոր, վտանգավոր վիճակ, երբ ցանկացած նվիրատվություն կարող է որակվել որպես փողերի լվացում”,-ասաց Ա.Մինասյանը:

Վերջինս նաեւ ասաց, որ գնահատում է գլխավոր դատախազի արհեստավարժությունն ու փորձը, Աղվան Հովսեփյանին հորդորեց չպաշտպանել միջնորդությունը: Ա. Մինասյանի կարծիքով, այն օրենքի ակնհայտ խախտումներով է եւ խարսխված է իրականացված նախաքննության վրա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ