20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Մուրազդ Աստված կատարի». Տարոն Մարգարյանը խոստացավ/տեսանյութ/

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ թեկնածուները այսօր՝ մայիսի 1-ին հանդիպեցին Նուբարաշեն վարչական շրջանի ընտրողների հետ:

ՀՀԿ ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին նուբարաշենցիները ողջունեցին ծափերով և բացականչություններով:

«Առաջիկա ծրագրերում կարևոր տեղ է տրված Նուբարաշենի աղբավայրի խնդրին: Միջազգային մրույթի միջոցով, այն աղբավայրը, որը տեսնում ենք այսօր, որը Նուբարաշենցիների մուտքն է և որի հոտն ու ծուխը անհանգստացնում է  նուբարաշենցիներին՝ կդառնա պատմություն: Այդ տեղում կլինի կանաչ գոտի:ԿԿառուցվի նոր աղբավայր և աղբի վերամշակման արտադրամաս»,-նշեց Տարոն Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ լուծվելու է նաև նուբարաշենցիների համար շատ կարևոր մյուս խնդիրը՝ տրանսպորտը:

Հանդիպումից հետո Տարոն Մարգարյանը մոմեր վառեց Նուբարաշենի Սրբոց Նահատակոց եկեղեցում:

«Մուրազդ Աստված կատարի»,-նրա հետևից ասում էին նուբարաշենցիները:

Մանրամասները՝ տեսանյութում:

IMG_2094

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ