24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Եթե սիրում ես աշխատանքդ, բոլոր դժվարությունները հաղթահարելի են դառնում»

Դերասանուհի Թամարա Գևորգյանը   հանրությանն առավել  հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաալիքով ցուցադրվող «Փոխնակ մայրը» սերիալում Քրիստինայի կերպարը մարմնավորելուց հետո: Պարզվում է՝ դերասանուհի դառնալը Թամարայի համար երազանք չի եղել. նա պարզապես ի սկզբանե իմացել է, որ դերասանուհի է դառնալու:

Այս մասին  դերասանուհին պատմել է Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: 

-Թամա՛րա, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք, ընտրել դերասանի մասնագիտությունը: Մանկուց երազում էիք դառնալ դերասանուհի՞:

-Կարող եմ ասել՝  ոչ թե երազել եմ, այլ  հստակ իմացել եմ, որ հենց դա է լինելու իմ  ճանապարհը:
Հինգ տարեկանից թատերախմբում եմ խաղացել: Կարելի է ասել՝ մեծացել եմ բեմի վրա. երևի այդ ամենի տրամաբանական շարունակությունը հենց սա էր: Պատասխալելով այս հարցին՝ միշտ կատակով ասել եմ՝   երբեք չեմ երազել դերասանուհի դառնալ, բայց եթե մի օր դառնամ, ոչ ոքի չեմ մեղադրի:

-Դերասանի աշխատանքում ո՞րն է ամենադժվարը:

-Այս պարագայում երևի չեմ կարողանա տարբերակել ամենահեշտն ու ամենադժվարը: Ոչ մի մասնագիտություն էլ հեշտ չէ: Ամեն դեպքում, կարող եմ ասել՝ եթե սիրում ես աշխատանքդ,  բոլոր դժվարությունները հաղթահարելի են դառնում:

-Դերասանական աստղաբույլի համաշխարհային ներկայացուցիչներից ո՞ւմ հետ կցանկանայիք աշխատել նույն նկարահանման հրապարակում:
-Առհասարակ, ցանկանում եմ նկարահանման հրապարակում հայտնվել յուրաքանչյուր տաղանդավոր դերասանի հետ, ումից ես կարող եմ սովորել: Պաշտում եմ Միլոշ Ֆորմանի, Տարանտինոյի ֆիլմերը: Իսակապես, կարող եմ ասել՝ երազում եմ աշխատել նրանց հետ:

 

– Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր իդեալը:

-Որպես այդպիսին՝ աշխատում եմ ինձ համար իդեալներ չստեղծել, որ հետո հիասթափությունս մեծ չլինի: Ամեն դեպքում, կուզենայի, որ իմ կողքին լիներ մեկը, ով երկու ոտքով ամուր կանգնած է հողին, մեկին, ով իմ սիրելին կլիներ, իսկ սիրելի մարդիկ, սովորաբար,  թերություններ չեն ունենում:

 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ