«Սիրտս ցավում է Երևանի համար» /տեսանյութ/
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը կարծում է՝ Տարոն Մարգարյանը լավ է ճանաչում Երևանը, բակերում բազմաթիվ խաղահրապարակներ է կառուցել և դա, միանշանակ, գովելի է, բայց երևանի հին շենքերը, կառույցները, որոնք քանդվեցին, ափսոս էին:
«Գոնե այն, ինչ մնացել է, պիտի պահպանենք: Իմ աշխատանքներն էլ են զարդարում Երևանի պուրակները, այգիները: Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ՝ մեր առաջ միայն շենքեր են խոյանում: Ավագանին պետք է ուշադրություն դարձնի կանաչ տարածքների վրա: Գուցե ես հին երևանցի եմ և դրա համար եմ ասում… չգիտեմ: Հին Երևանի մեջ եղած սև տուֆերերից կառուցված շենքերն անգամ շատ գեղեցիկ էին, որի համար հաճախ ասում էին՝ Երևանը գործ քաղաք է: Բայց հոգի կար այդ քաղաքի մեջ, ինչն այսօր չեմ տեսնում: Տարոն Մարգարյանն ի զորու է վերականգնել ու պահպանել այն, ինչը թանկ է յուրաքանչյուր երևանցու համար», – շեշտեց արվեստագետը: