«Ցրտահարությունների վտանգը կարող եք համարել ավարտված»
Արարատյան դաշտի տարբեր հատվածներից, հատկապես Վեդի, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերից զանգեր եմ ստանում, որ այս գիշեր սպասվում է ցրտահարություն, նման բան չկա, առաջիկա գիշերը Արարատյան դաշտում կանխատեսվում է +9…+11 աստիճան տաքություն: Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված:
Հ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում: