11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արկադի Վարդանյանը կդատվի . Հրապարակ

“Երեկ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացանք, որ քաղաքագետ, քաղաքական գործիչ և գործարար Արկադի Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտված է, և օգոստոսի 29-ին գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Արկադի Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 18– ին իր ընկերոջ Արսեն Ավետյանի հետ”,-գրում է Հրապարակը :

Երկուսին էլ կասկածում էին Արսեն Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանին թունավորելու փորձ կատարելու մեջ:

Այդ օրերին քննչական շրջանակից չճշտված լուր սպրդեց, թե Արկադի Վարդանյանն ու Արսեն Ավետյանը գումարի կարիք ունեին` իբր փորձել էին համոզել Արսեն Ավետյանի տարեց հորը՝ վաճառել իր երևանյան բնակարանը և վաճառքից գոյացած միջոցներն իրեն տալ. բիզնես նպատակներով օգտագործելու համար:

Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ