Արցախը կկերակրի՞ Հայաստանին. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբկեյանը չի կիսել վարչապետ Արա Հարությունյանի դեռեւս 5 տարի առաջ հայտնած տեսակետը, ըստ որի Արցախը կարող է ապահովել ոչ միայն սեփական, այլեւ Հայաստանի հացի պահանջարկը:
“Ես նման գնահատական չեմ կարող տալ, թե Արցախը հացով կկերակրի Հայաստանը, բայց մի բան փաստ է, որ տարեցտարի ավելանում է Արցախից Հայաստան արտահանվող հացահատիկային մշակովի բույսերի բերքի քանակը: Այս տարի ակնկալում ենք մոտ 20 000 տոննա ցորենի, գարու եւ եգիպտացորենի արտահանում: Ես մեծ հպարտություն եմ ապրում՝ տեսնելով բարձված բեռնատարները, որոնք գնում են դեպի Հայաստան: Բացի հացամթերքից այսօր Հայաստան է տեղափոխվում նաեւ վառելափայտ”,-ասել է Աղաբեկյանը:
Ըստ Աղաբեկյանի, այսօր Արցախով հետաքրքրված են ե՛ւ օտար ներդրողները, բայց մինչեւ մեր հայրենակիցներն անհրաժեշտ չափով ներդրումներ չանեն, օտարի համար չբացահայտեն Արցախն ու այն գրավիչ չդարձնեն, օտարը դա չի անի:
Հարցազրույցի հետաքրքիր մանրամասները այսօրվա համարում: