01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սյունիքում էր Մինսկի պատվիրակությունը

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Բելոռուսի Հանրապետության (ԲՀ) Մինսկի մարզի պատվիրակությանը` ԲՀ Մինսկի մարզի նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Սյունիքի եւ Մինսկի մարզերը ներկայացնող պաշտոնատար անձինք եւ մի խումբ գործարարներ, ինչպես նաեւ մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ: 
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Վահե Հակոբյանը համառոտ ներկայացրեց մարզի տնտեսության նկարագիրը, մարզի խոշոր եւ միջին արդյունաբերական ընկերությունների հզորությունները, ռազմավարությունը եւ հետագա ծրագրերը: 

Քննարկվեցին առեւտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական եւ մշակութային ծրագրեր, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացման, արտահանման ծավալների ավելացման եւ երկկողմ համագործակցության ամրապնդման հետ կապված այլ հարցեր:

Մարզպետ Հակոբյանը իր նկատառումները հայտնեց համագործակցության եւ հետագա ծրագրերի իրականացման հետ կապված հարցերի վերաբերյալ՝ կարեւորելով դրանց իրականացումը, նշելով մարզի զարգացման տեսակետից առաջընթաց ապահովող ուղղությունների ու ծրագրերի ընտրության առաջնահերթությունը:

Տեղեկությունը ըստ Սյունիքի մարզպետարանի կայքի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ