18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արտակարգ դեպք Երեւանում․ հայտնաբերվել է ՊՆ պաշտոնյայի դին

Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ը  հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Վահե Գասպարյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ծատուրյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետևանքով։ Կայքի տեղեկություններով՝ Ծատուրյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենի զորամասում՝ որպես ինժեներական ծառայության պետ, կոչումով մայոր էր։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ