Սերժ Սարգսյանը փակ հանդիպմանը բացել է փակագծերը. Հրապարակ
Թերթի տեղեկություններով, որոշված է` Գազի Հովոյենք չեն առաջադրվելու Արտաշատի ընտրություններում: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւ Աբրահամյաններն այդ պաշտոնում տեսնում են երբեմնի ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբորը՝ Արգամի տեղակալին: ՀՀԿ-ի մի շերտ նման հնարավորություն չի բացառում, քանի որ Արտաշատում Արգամը բավականին գործ է արել, ԲՀԿ-ն էլ շատ ձայներ ունի.
«Հետո էլ` Ծառուկյանը մինչեւ էս պահն իրեն սխալ չի պահել»: Այնուհանդերձ, ՀՀԿ կազմակերպչական շրջանակները պնդում են, որ անպայման թեկնածու են ունենալու․ «ԱԺ մանդատները բաշխենք, անունը կհրապարակենքե: Եվ պատմեցին, որ Սերժ Սարգսյանը, ընտրությունների վերջին օրն Արարատում փակ հանդիպման ժամանակ համայնքապետերի ներկայությամբ ասել է. «Ուզում եմ իմանաք, որ մայր գետից պոկված վտակներն այլեւս չեն կարող միանալ իրենց ակունքներինե»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում