Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վաղ առավոտից մարդաշատ է /ֆոտո/
Այսօր վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լի է այցելուներով։ Այստեղ են գալիս տարբեր գերատեսչություններ՝ իրենց աշխատակիցներով ու ղեկավարներով, ծաղիկներ դնում, հարգանքի տուրք մատուցում 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին։