28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Արդար Հայաստանը՛՛ Նյու Յորքից դիմում է Երեւանին

Ներկայացնում ենք ՛՛Արդար Հայաստան՛՛ կազմակերպության հայտարարությունը  առանց խմբագրման

Նյու Յորք, սեպտեմբերի 12, 2013 թ.

՛՛Արդար Հայաստան՛՛ նորաստեղծ սփյուռքահայ կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և խաղաղ ակցիաներին, որոնց միջոցով քաղաքացիական ակտիվիստները պայքարում են հասարակական կարևորություն ունեցող մի շարք խնդիրների շուրջ: Ակտիվիստների նպատակը օրենքի գերակայության հաստատումն է՝  Ծածկած Շուկայում, Կոմիտաս 5-ում և այլ վայրերում տեղի ունեցող ապօրինի շինարարությունների, ինչպես նաև տրանսպորտի սակագների և այլ չլուծված խնդիրների շուրջ:

Մեզ խիստ անհանգստացնում և վրդովվեցնում են տեղի ունեցող անարդար և ապօրինի գործողությունները, ինչպես նաև ակտիվիստների նկատմամբ պետական մարմինների կողմից դրսևորած անարդար և կոպիտ վերաբերմունքը:

Ոստիկանությունը ակտիվիստներից շատերին պարբերաբար և առանց օրինական հիմունքների բերման է ենթարկում, այսպիսով խոչընդոտելով նրանց իրականացնել սահամանադրությամբ իրենց վերապահված խաղաղ ակցիայի իրավունքը:

Ոստիկանության կողմից հաճախ կիրառվում է բռնի ուժ և ահաբեկվում են իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիները: Այս ամենին զուգահեռ ակտիվիստները  ենթարկվում են խուլիգանական հարձակումների, ահաբեկման և ծեծի նաև հանցագործ տարրերի կողմից, որոնք չեն թաքցնում իրենց պատշտոնյաների հետ կապված լինելը: Չնայած տուժած քաղաքացիների բողոքներին, նման դեպքերից ոչ մեկը դեռևս չի բացահայտվել և մեղավորները չեն պատժվել: 

Առավել տագնապ է պատճառում այն, որ բողոքի մասնակիցներից երկուսի՝ Արգիշտի Կիվիրյանի և Դմիտրի Հարությունյանի դեմ կեղծ քրեական գործեր են հարուցվել, մեղադրելով նրանց ոստիկանների նկատմամբ ուժ կիրառելու մեջ: Անարդարության և ապօրինության նմանատիպ խիստ դրսևորումները մեծ զայրույթ են առաջացրել սփյուռքահայ համայնքում:

Չափազանց անհանգստացած ենք նաև իմանալով, որ վերջերս Ծածկած Շուկայի սեփականատիրոջ թիրախն է դարձել Նյու Յորքի հայ համայնքի ակտիվ և հարգված անդամներից մեկը՝ Կարո Եղնուկյանը, ով բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկն է: Նա մի քանի տարի առաջ ընտանիքով տեղափոխվել և բնակվում է հայրենիքում:

Շուկայի սեփականատերը՝ հայտնի օլիգարխ և ԱԺ պատգավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) հրապարակայնորեն զրպարտություն, ատելություն և կեղծ մեղադրանքներ է տարածում Կարո Եղնուկյանի հասցեին, վտանգելով նրա և նրա ընտանիքի անվտանգությունը և վնասելով Եղնուկյանի բարի համբավը: Զրպարտանքները արդեն մեկ շաբաթից ավել է շարունակվում են, սակայն պատշաճ մարմինները դեռևս ոչինչ չեն ձեռնարկել:

Ոստիկանության և դատա-իրավական համակարգի կողմից կիրառվող նմանատիպ կոպիտ անարդարություններն ու ապօրինությունները խստորեն դատապարտելի են և պատիվ չեն բերում մեր ազգին: ՛՛Արդար Հայաստան՛՛ կազմակերպությունը իր օժանդակությունն է հայտնում Հայաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քաղաքացիական խաղաղ ակտիվիզմի միջոցով պայքարում են Հայաստանի Հանրապետությունում արդարության և օրինականության հաստատման համար:

ՀՀ ոստիկանությունից և դատա-իրավական համակարգից պահանջում ենք.

  1. Դադարեցնել Արգիշտի Կիվիրյանի և Դմիտրի Հարությունյանի դեմ քրեական հետապնդումները:
  2. Դադարեցնել բոլոր ապօրինի ձերբակալությունները, անհիմն բերման ենթարկելու և ոստիկանական ահաբեկման պրակտիկան:
  3. Անմիջապես արգելել Կարո Եղնուկյանի դեմ սանձազերծած զրպարտանքների տարածումը և մեղավոր կողմին ենթարկել իրավական պատասխանատվության:
  4. Բացահայտել և պատժել քաղաքացիական ակտիվիստերին հալածող քրեական տարրերին:

Մեր պատկերացումներն ու ձգտումները

Քսան տարուց ավելի է ինչ Հայաստանը անկախ հանրապետություն է: Սակայն երկրում տիրող համատարած անարդարությունները սպառնում են պետականության կայացմանը` խոչընդոտելով երկրի տնտեսական զարգացումը, ժողովրդավարության և արդար ընտրությունների ձևավորումը և օրենքի գերակայության հաստատումը: Նման անմխիթար պայմանները քաղաքացիներին ստիպում են նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը և պետության առջև ծառացած խնդիրներին լուծումներ գտնել քաղաքացիական շարժումների միջոցով:

Այս տագնապալի իրավիճակը թուլացնում և անկայունացնում է հայ ժողովրդի բնօրրանը և վտանգում նրա ապագան: Դրա ամենախոսուն փաստը արտագաղթի խիստ անհանգստացնող ծավալներն են: Ամեն օր մեծաթիվ մարդիկ լքում են իրենց հայրենիքը: Ո՞րն է դրա պատճառը: Պատասխանն ակնհայտ է՝ պատճառը քրեաօլիգարխիկ համակարգն է, որը քաղցկեղի նման տիրում է իշխանության բոլոր ճյուղերը, տնտեսության գրեթե բոլոր ոլորտները և բնական պաշարները:

Քաղաքացիական իրավունքների ոտնահարումը ուղղակիորեն հակասում է մեր ազգային իղձերին և թույլ չի տալիս հայ ժողովրդին իրականացնել իր դարավոր երազանքը՝  ունենալ ազատ, արդար, խաղաղ, բարգավաճ և ապահով հայրենիք: Արժեքներ, որ այս ճակատագրական պահին պետք է ուղղորդեն յուրաքանչյուրիս:

 Հայ ժողովուրդը արժանի է ունենալ արժանապատիվ երկիր, որտեղ ամեն բան կենտրոնացված չէ մի քանի անհատի ձեռքում և հայ մարդը չի փախչում իր երկրից: Այլևս չենք կարող հանդուրժել «յոլա գնալու՛՛ կարգավիճակը և ՛՛չեղածից լավ է՛՛ կամ ՛՛ժամանակ է պետք՛՛ մտածելակերպը: Այսպիսի դիրքորոշումը, որ տարածված է Հայաստանում և սփյուռքում, վիրավորական է մեր վեհ ազգին, ջլատում է ժողովրդի կամքը և թույլ չի տալիս իրագործել մեր սեփական ճակատագիրը տնօրինելու մեծ պոտենցիալը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ