Սերժ Սարգսյանի շրջապատը չվարկաբեկված մարդ է փնտրում. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետագա ճակատագրի մասով որոշում դեռ չի կայացրել: Այս մասին նա ակնարկել Է նաեւ լրագրողների հետ կայացած “փակ” քննարկմանն`ասելով , թե մինչեւ նոյեմբեր ժամանակ կա:
Իսկ Սարգսյանի թիմակիցները վերջին շրջանում չվարկաբեկված մարդ են փնտրում ՎՊ նախագահի պաշտոնում առաջարկելու համար: Նրանք ուշադրությամբ զննում են նաեւ ՎՊ նախկին աշխատակիցներին: