Վիրավորված Թաթուլի վիճակը շարունակում է ծանր մնալ
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանի առողջական վիճակում դեռ փոփոխություններ չկան: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ զինվորական հոսպիտալից:
Հիշեցնենք, որ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:
Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: