Ռուբեն Սահականը բարոյապես իրավունք չուներ /վիդեո/
“ Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա” ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց, որ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը չպետք է վերցներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստանձնել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը: Վերջինս մեղադրվում էր այս տարվա հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ:
Արդյունքում սպանվեց գործարար Ավետիք Բուդաղյանը, սակայն ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը դադարեցրեց քրեական հետապնդումը՝ պատճառաբանելով, որ ինքնապաշտպանությունն էր:
Մարոզյանի խոսքով, գուցե ֆինանսական լուրջ առաջարկ էր ստացել Ռուբեն Սահակյանը, սակայն սեփական դիրք ունեցող մարդը չպետք է ներգրավեր այդ գործում:
“Հասրակական բարձր դիրք ունեցող մարդը ընդգրկվում է այնպիսի գործի մեջ, որտեղ հասարակական-իշխանական լուրջ խնդիրներ կան: Ինչու ստանձնեց, բարոյապես իրավունք չուներ: Գոնե արդարադատությանը չհասցրեց գործը, գոնե դատարանը վճիռ կայացներ”,-ասաց նա:
Զրույցի մանրամասները տեսանյութում: