20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ Թուրքիան պառակտված է. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնաբանել է ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: Ֆրանսիայի նախագահը մասնավարոպես նշել է, որ հանրաքվեն, որն ավարտվել է 51,4% «կողմ» և 48,6% «դեմ» արդյունքով, ցույց տվեց, որ թուրք հասարակությունը երկրի համար կարևոր հանդիսացող սահմանադրական փոփոխությունների հարցում պառակտված է:

Ելիսեյան պալատից արված հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ֆրանսիան, հանրաքվեից հետո առաջացած անհամաձայնությունները պահում է ուշադրության տակ, ինչպես նաև ուշիուշով հետևում ԵԱՀԿ և ԵԽ-ի կողմից ձայների հաշվարկների վերաբերյլալ տարվող աշխատանքներին:

Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվել նաև այն հանգամանքին, որ Թուրքիայի նոր սահմանադրությամբ երկրում կթույլատրվի մահապատիժը , ինչը հակասում է Թուրքիայի ստորագրած ԵԽ համաձայնագրին և առհասարակ եվրոպական արժեքներին:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ