26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել հանրաքվեի արդյունքների դեմ

Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից դժգոհ քաղաքացիները Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են կազմակերպել:

Ըստ թուրքական «Haber.sol» լրատվամիջոցի՝ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Անկարայում, Իզմիրում, Ստաբուլի Քադիքյոյ Բաքըրքյոյ, Մալթեփե, Ուսքյուդար, Բեշիքթաշ և Շիշլի վարչական շրջաններում: 

Թուրքական աղբյուրը նշում է, որ Քադիքյոյում կազմակերպված բողոքի երթի ժամանակ մարդիկ իրենց ձեռքերում պահել էին հակակառավարական մի շարք պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Հանցագործ, մարդասպան Էրդողան», «Թող տանջվի փադիշահը» «Այս ժողովուրդը չի հանդուրժելու քեզ»:

Բողոքարարները իրենց դժգոհությունն են արտահայտել նաև  Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովից, որը  վավեր է ճանաչել չդրոշմված  քվեարթերթիկները:

Հիշեցնենք, որ  նախնական հաշվարկների համաձայն՝ հանրաքվեին կողմ էին քվեարկել մասնակիցների  51.41 տոկոսը, դեմ՝ 48.59 տոկոսը: Այլ կերպ ասած՝ քվեարկության իրավունք ունեցող  25 մլն 150.13 քաղաքացի կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, իսկ 23 մլն 770.203 քաղաքացի՝ դեմ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ