05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խաչիկյանի վկաներից մեկը մահացել է, իսկ մյուսները բերման կենթարկվեն /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուս 12 ամբաստանյալների դատավարությունը:

Դատարանը շաորւնակում է լսել վկաներին: “Երբ դատակոչում են վկաներին, հետ բերած ծունացագրերի վրա նշված է լինում՝ տանը մարդ չկա, դա դատարանը չի հրապարակում: Սակայն այս մեկը պարտադիր է հրապարակման: Ծրարի վրա գրված է, որ վկա Սամվել Գալստյանը մահացել է”,-դատարանում հայտարարեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը: Թե պաշտպանական, թե մեղադրող կողմը կասկածի տակ չդրեցին մահվան փաստը, միայն պաշտպան Հովիկ Արսենյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ մարդը ողջ է եղել, բայց որպեսզի դատարան չգա՝ նշել են, որ մահացած է: “Բայց չեմ կարծում, որ սա այդ դեպքերից մեկն է”,-հայտարարեց պաշտպանը:

Դատավոր Պապոյանը հրապարակեց հանգուցյալ վկայի նախաքննչական մարմնին տված ցուցմունքը:

Սեպտեմբերի 12-ի դատական նիստին ներկայացել էր միայն մեկ վկա: Պաշտպանական կողմը առաջարկեց բերման ենթարկել վկաներին, որպեսզի դատավարությունը չերկարաձգվի:

Դատավորը որոշեց հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 19-ին բերման ենթարկել 20 վկայի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ