26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում հանրաքվեն ուղեկցվել է արյունահեղությամբ

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել: Թուրքական «Birgün» թերթի կայքի համաձայն՝ Դիարբեքիր նահանգի Չերմիք շրջանի Յաբանարդը գյուղում հանրաքվեի մասնակիցների միջև բռնկված վեճն ավարտվել է արյունահեղությամբ:

Գյուղի դպրոցում հիմնված ընտրատեղամասերից մեկում առավոտյան 9:30-ի սահմաններում վեճ է սկսվել միմյանց ազգակից երկու խմբի միջև: «Այո»-ի  և «ոչ»-ի  ճամբարներին պատկանող երկու եղբոր ընտանիքների միջև ծագած միջադեպի ընթացքում գյուղապետի որդին կրակ է բացել իր հորեղբոր ընտանիքի վրա: Արդյունքում վիրավորվել է երեք քաղաքացի, որոնցից երկուսը մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, երրորդը՝ արդեն հիվանդանոցում: Դեպքի առթիվ ձերբակալվել են գյուղապետի երկու որդիները:

Եվ ձերբակալվածները, և սպանվածները Յըլդըզ ընտանիքից են: Լրատվամիջոցների համաձայն՝ վեճի պատճառ է հանդիսացել այն, որ սպանվածներից մեկը փորձել է խանգարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) ներկայացուցիչ իր եղբորը, ով քվեարկել է գյուղում չգտնվող բնակիչների փոխարեն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ