06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չի կարող լինել ոստիկան և ԱԽ անկախ անդամ

՛՛Բոլորդ տեսաք՝ ինչ ջերմ մթնոլորտում էր երեկ ընթանում Արդարադատության խորհրդի անդամների մասին ելույթները, ինչ ջերմ բառեր հնչեցին, անսպասելի հաճոյախոսություններ եղան՛՛,-այսօր Ազգային ժողովում Արդարադատության խորհրդի անդամների երկու թափուր պաշտոնների թեկնածուների վերաբերյալ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ թվում էր, թե սա առիթ կդառնա, որ  ինչ-որ կերպ լուծվի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՛՛գաղջ՛՛ մթնոլորտի վերաբերյալ մտահոգությունը: 

՛՛Սակայն քննարկումների ընթացքում ի հայտ եկան անհաղթահարելի խոչընդոտներ՛՛,-նշեց Փաշինյանը: Ավելի մանրամասնելով՝ պատգամավորը նկատեց, որ թեկնածուներից մեկը՝ Գրիգոր Բադիրյանը, ոստիկանապետի գլխավոր խորհրդականն է: Ըստ պատգամավորի՝ անհնար է լինել Արդարադատության խորհրդի անկախ անդամ ու միաժամանակ ոստիկանության անդամ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ