06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի ճնշումը նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ

Ria.ru-ի փոխանցմամբ` Եվրամիության ղեկավարները դատապարտել են ճնշումը, որը Ռուսաստանի բանեցնում է Ուկրաինայի եւ հետխորհրդային տարածքի մյուս երկրների նկատմամբ, որոնք փորձում են ընդլայնել առեւտրային կապերը ԵՄ-ի հետ:

“Մենք չենք հանդուրժի այդ երկրների ինքնիշխան ընտրությունը սահմանափակելու փորձերը: Մենք չենք կարող մեջքով շրջվել նրանց”,- նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամենամյա ելույթով հանդես գալով Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում:

Կայքի փոխանցմամբ` զլմ-ների ձեռքի տակ է հայտնվել նաեւ ելույթի տեքստը, որով պատգամավորների առջեւ պատրաստվում է հանդես գալ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: “Ռուսաստանի ցանկացած սպառնալիք, որը կապված է փաստաթղթերի հնարավոր ստորագրման հետ, անթույլատրելի է”,-նշված է Ֆյուլեի տեքստում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ