07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ոչ մի ռեալ փաստարկ Արամ Մանուկյանը չի կարող բերել. Հակոբ Հակոբյան

«Նորընտիր խորհրդարանի գնահատականը ժողովրդի տված քվեն է, և բոլորս համոզված ենք ու վստահ, որ ընտրություններն անցել են մաքուր, ոչ մի կեղծիք չի եղել, ոչ մի խախտում չի եղել, և մարդիկ կարողացել են իրենց ձայնն իրենց ցանկությամբ տալ որևէ մեկին, իսկ արդյունքում ծնվել է նոր խորհրդարանը»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության գործող պատգամավոր, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն, ով առաջադրված էր Գեղարքունիքի մարզում: 

Դիտարկմանը, թե ասում է, որ մաքուր ընտրություններ են եղել, սակայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր դիմում է Սահմանադրական դատարան 3 հիմքով, որ ընտրությունների ժամանակ բազմաթիվ ու աննախադեպ խախտումներ են եղել, նա արձագանքեց. «Ոչ մի փաստարկ Արամ Մանուկյանը Սահմանադրական դատարանում չի կարող բերել, որովհետև ես ինքս մասնակից եմ եղել, ես տեսել եմ, հասկացել եմ ժողովրդի ընտրության մտածողությունը, և նա ոչ մի ռեալ փաստարկ չի կարող բերել ընտրությունների հետ կապված»: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ