«Ընտրությունների ամենակայֆ բանը»
«Աննախադեպ եմ համարում այս ընտրությունները, իր մասսայական պետական հանցագործության կազմակերպման ոճով, երբեք չի եղել նմանատիպ երևույթ, և սա իշխանության հաղթանակն էր սեփական ժողովրդի նկատմամբ: Սա մեր երկրի մեծագույն հարստության՝ դեմ քվեարկող քաղաքացու ոչնչացումն էր»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ աղքատությունը, արտագաղթն այս իշխանությունների զենքերն են, գործիքները, որոնցով իրենք պահում են իշխանություն, և սրա արձագանքները հետո են լսվելու:
Նրա տեղեկացմամբ՝ ՀԱԿ-ն այս պահին առանձնացնում է վարչական ռեսուրսի և այլ խախտումների վերաբերյալ տարբեր տվյալներ, մեծ խումբ է աշխատում սրա վրա: «Այսօր դիմելու ենք Սահմանադրական դատարան, հավաքել են բավականաչափ նյութեր, և այդ նյութերն ասում են, որ ամեն տեղմասում միջինը 5 տոկոսը կույր է եղել, մի տեղամասում 100 հոգի կարիք է ունեցել ուրիշի, իսկ ուրիշներն եղել են իշխանության դիտորդները, 28 հազար դիտորդ, տեսե՞լ եք նման բան, դա թաղի խուժանն է, ինքը չգիտեր՝ ինչ է դիտորդ, բայց եկել էր, աշխատում էր:
Ամենակայֆը, կներեք, որ ասյ բառն եմ օգտագործում, բայց ամենակայնֆն այն էր, որ հոգեբուժարանում ՀՀԿ-ին քվեարկել է 100 տոկոսը»,-հայտարարեց նա:
ՀԱկ-ՀԺԿ դաշինքը ՍԴ դիմել է 3 բլոկով՝ նախ վարչական ռեսուրսի կիրառում: «Ահաբեկումներ են եղել, սպառնալիքներ: Անուններ կան, որոնք 10 տարի այս շենքում են եղել, պատգամավորների մեծ մասը չի ճանաչում նրանց, բայց 40-50 հազար ձայնանոց տղերք են: Խոսքը ռեյտինգային թեկնածուների մասին է: Թրամփը կնախանձեր սրան»,-նկատեց նա:
2-րդը ընտակաշառքի բլոկն է, իսկ 3-րդը վերահսկողության մեխանիզմներն են:
«Մենք լուրջ ենք վերաբերում սրան, մենք ներկայացնելու ենք ամբողջ աշխարհին, թե ինչ մասսայական պետական հանցագործություն է եղել Հայաստանում, որ իրենք անվանում են ընտրություններ»: