08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ արաբական երկրների իր գործընկերների հետ

Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Լիբանանի, Հորդանանի եւ Սիրիայի արտգործնախարարների հետ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հանդիպմանը քննարկվեցին ՀՀ Նախագահի Լիբանան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, մտքեր փոխանակվեցին Միջին Արեւելքում ընթացող զարգացումների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդեհի զրույցի ժամանակ անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների  ընդլայնմանը: Այս առումով կարեւորվեց Ամմանում ՀՀ դեսպանի հավատարմագրումը եւ ՀՀ պատվո հյուպատոսության հիմնումը, իրականացվող մշակութային փոխանակումները: Նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, գործարար կապերի զարգացման, ինչպես նաեւ մշակութային ոլորտում փոխգործակցության ակտիվացման համար:

Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ:

Սիրիայի արտգործնախարարը ներկայացրեց երկրում վերջին զարգացումները եւ մոտեցումները ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի  բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող բախումների եւ վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ` ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ անհնար է հասնել ճգնաժամի հաղթահարման առանց բոլոր կողմերից բռնությունների դադարեցման եւ բոլոր սիրիացիների շահերն հաշվի առնող  քաղաքական երկխոսության:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ