Փողի հոտը զգում է հազարավոր կիլոմետրերից. Ժամանակ
Նախօրեին Կտրեն Կարապետյանն այցելել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նրան ներկայացրել են գերատեսչության ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքներն ու ոլորտի զարգացման հեռանկարները:
Վարչապետին տեղեկացվել է գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի, դիզվառելիքի բաժանման գործընթացի, գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների զարգացման, կարկ- տապաշտպան ցանցերի մատչեւի պայմաններով ներկրման, կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
Վարչապետը ակտիվ հետաքրքրություն է դրսեւորում տնտեսության, նրա առանձին ճյուղերի զարգացման ուղղությամբ, եւ դա ողջունելի է: Բայց կառավարության այս ու նախկինում արված հաղորդագրությունները մտորելու տեղիք են տալիս վարչապետի գյուղատնտեսական պատկերացումների ու մոտեցումների, ինչպես նաեւ գյուղնախարարության վարած քաղաքականության առումով:
2016թ.֊ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 905 մլրդ դրամ (518 մլրդ դրամ բուսաբուծության եւ 388 մլրդ դրամ’ անասնաբուծության մեջ): Նախարարությունում կայացած քննարկման ընթացքում ընդհանրապես չեն անդրադարձել անասնաբուծությանը, որը նախախորհրդային եւ Խորհրդային ձայաստանում գյուղատնտեսության ՀՆԱ-ում ավելի մեծ մասնաբաժին է ունեցել, քան բուսաբուծությունը: Սրա դերակատարությունը շատ մեծ է հատկապես պարենային անվտանգության ապահովման հարցում: Ընդ որում, քանի որ պրն Կարապետյանը ընդգծված բիզնես-մտածելակերպ ունի նաեւ ոչ բիզնեսային հարցերում, նշենք, որ զարմանալի է, որ մինչ օրս ոչ մի անդրադարձ չի եղել հայկական պանրի «առեղծվածին»: