26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան արգելում է Նիդերլանդների քաղաքացիություն ունեցող անձանց ելքը երկրից

Թուրքիայի և Նիդերլանդների երկքաղաքացիություն ունեցող մի շարք անձանց հնարավորություն չի տրվում հեռանալ Թուրքիայից: Այս մասին հայտնի է դարձել Նիդերլանդների արտգործնախարարության կողմից արված հայտարարությունից:

«CNN Türk»-ի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները արգելել են երկրից դուրս գալ երկքաղաքացիություն ունեցող շուրջ մի քանի տասնյակ մարդու: Նրանցից շատերի դեպքում երկրից դուրս գալու արգելքը պատճառաբանվել է նրանով, որ նրանք կասկածվում են գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ:

Երկքաղաքացիություն ունեցող անձանց առաջադրված կոնկրետ մեղադրանքները և նրանց ստույգ թիվը դեռևս հայտնի չէ: Նիդերլանդների արտգործնախարարության խոսնակի հայտարարության համաձայն՝  երկրից դուրս գալու արգելք է սահմանվել ամենաքիչը 10 անձի համար: Բայց որոշ տեղեկություններ կան այն մասին, որ նման խնդրի առաջ կանգնած մարդկանց թիվը հասնում է հարյուրի:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Նիդերլանդների հարբերությունները ներկայումս բավական լարված են: Պատճառն այն  է, որ Նիդերլանդների կառավարությունը արգելել էր Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ նիդերլանդաբնակ թուրք համայնքի համար այս երկրում կազմակերպվելիք քարոզարշավը:

Կառավարությունը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային թույլ չէր տվել վայրէջք կատարել Նիդերլանդների տարածքում, իսկ ավելի ուշ ցամաքային ճանապարհով երկիր մուտք գործած Քայան արտաքսվել էր Նիդերլանդներից:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ