28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հարսնաքարի գործով դատական նիստին մեղադրողը պահանջեց 13 տարի

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում  2012թ. հունիսի  17-ի  բռնարարքի գործը կամաց –կամաց  մոտենում է վերջնագծին:Այսօր կայացած  դատական նիստում իր մեղադրական ճառում մեղադրող  Արթուր Դավթյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման և  տուգանքի`  100 հազար դրամի չափով: 

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեղադրողը հիմնավորված համարեց  ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին ու Նորայր Հայրապետյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի նրանք միասնական դիտավորությամբ ծեծի են ենթարկել տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին:

Դրա հետևանքով  Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է նրա  մահը,  Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Մեղադրող Արթուր Դավթյանը  նշեց, որ  գործով հիմնավորվել  է, որ ամբաստանյալները վտանգել են  տուժողների առողջությանը հատկապես շեշտել է, որ  տուժողներից յուրաքանչուրին հավասարապես ծեծում էին այնքան ժամանակ  մինչև նրանք բոլորը հայտնվեցին գետնին: Ա.Դավթյանը նշեց, որ տեղի ունեցածը  սպանություն որակելու համար, ինչպես պահանջում են տուժող կողմի ներկայացուցիչները, գործում առկա չեն փաստական տվյալներ: 

Հոկտեմբերի 1-ի դատական նիստում  հանդես կգա  տուժող կողմը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ