05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տիգրան Առաքելյանը մնաց կալանավորված

Հայաստանի Վերաքննիչ  դատարանը սեպտեմբերի 10-ին մերժեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։  Ըստ դատարանի որոշման Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելը կարող է խանգարել գործի քննությանը։

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով  բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ:

 

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Սարգիս Գեւորգյանն ու  Դավիթ Քիրամիջյանը` 2-ական, Արտակ Կարապետյանը` 3 տարի ազատազրկման:

Միայն Տիգրան Առաքելյանը կալանքի տակ, իսկ  Վերաքննիչ քրեական դատարանը 2012թ. նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: Այն բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ