06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ-ում անեկդոտ են պատմում, Թումանյանին մեջբերում

 ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով ներկայացնում էր 2013թ-ի նախագահական ընտրությունների կազմակերպման հաշվետվություն:

՛՛Ես մի քանի դիտարկում փաստարկներ կներկայացնեմ, որոնք ինձ համար նշանակում են, որ ձեր ակտիվ մասնակցությամբ 2013 թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են: Եթե կունենաք հակափաստարկներ, ես հաճույքով կլսեմ: Ազգային վիճակագրական ծառայության արդյունքներից բխում են, որ 2008-2012թ. Հայաստանից անվերադարձ հեռացել է 150-250 հազար մարդ: Նույն ժամանակահատվածում, նույն պաշտոնական արդյունքներով ընտրողների թիվը ավելացել է 207 հազարով:

Իսկ ԵԱՀԿ դիտորդատական առաքելության զեկույցում ասվում է, որ միջինից բարձր ակտիվության դեպքում պարոն Սերժ Սարգսյանը ստացել է ձայների ավելի մեծ բաժին: Այսինքն՝ հասկանում ենք, գնացած ընտրողներ, Ս. Սարգսյանի համար բարձր արդյունքներ՛՛:

Պատասխանելով Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Փաշինյանի կարծիքը ընտրությունների վերաբերյալ ՛՛կարծրացած՛՛ են և սուբյեկտիվ: ԿԸՀ նախագահն ասաց, թե պարզաբանումներ բարձրացված հարցերի վերաբերյալ եղել են, ապա նշեց, որ ԱՎԾ թվերի կազմման հիմքը այլ է, իսկ ընտրողների ցուցակի թվերը կազմվում են այլ մեթոդներով:

Հակադարձելով Փաշինյանը անեկդոտ պատմեց Մուկուչյանին. ՛՛Բարաք Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին, ասում ա՝ գիտես ինչ, օգնի նախագահական ընտրություններում հաղթեմ: Սարգսյանն ասում ա հարց չկա ու ուղարկում ա Մուկուչյանին:

Ընտրություններից հետո Օբաման զանգում ա, ասում ա քո արածը քեզ դուր եկա՞վ: Ասում ա ինչի՞: Պատասխանում ա, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում դու ես հաղթել (նկատի ունի Սերժ Սարգսյանը,- հեղ.):

Պարոն Մուկուչյան, սա կարծրատիպ է, այն է, ինչ մարդիկ տեսնում են ժողովրդական բանահյուսության մեջ: Անձնական չընդունեք այս անեկդոտը: Հումորի ֆոնին Ձեր կերպարը այս տեսքն է ստանում՛՛:

Արձագանքելով Մուկուչյաննն ասաց, որ հարցն այն չէ, որ իր հասցեին պատգամավորը վատ բաներ է ասում, հարցը այն է, որ ժողովուրդը նրանից ամեն ինչ վատ փաթեթավորմամբ է ստանում: ՛՛Դուք էլ գիտեք՝ ինչ է ասել Թումանյանը Ձեր տեսակի մասին՝ ՛՛դեռ հեռու է՝ մինչև մարդը իր ճամփան՛՛,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ